211652_close_icon
views-count26987 դիտում article-date 09:09 06-07-2015

27-ամյա քաղաքացին դիահերձարանի մոտ փորձում էր ինքնասպան լինել. նրան փրկեցին փրկարարներն ու շտապօգնության բուժբրիգադը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Պռոշյան փողոցի դիահերձարանի մոտ փորձում է իրեն վնասել և խնդրում է ոչ-ոքի չմեղադրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ Տիգրան Սուքիասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ: Թիվ 3 համալսարանական կլինիկայի մոտակա ձորակում հայտնաբերվել է 27-ամյա Գրիգոր Տոնոյանը` անգիտակից վիճակում: Փրկարարները ճոպաններով դուրս են բերել նրան ձորակից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր