9262 դիտում
15:25 28-06-2014
Երևանում BMW-ի վարորդը դիահերձարանի մոտ ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո մեքենան թողել և դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Հերացի փողոցում դիահերձարանի դիմաց բախվել են BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Նարդոսի փողոցի բնակիչ 51-ամյա Սամվել Կարապետյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 96 AR 999 համարանիշի, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ 28-ամյա Վահան Ցոգոլակյանի վարած BMW մակնիշի 77 QV 775 համարանիշի, Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 22-ամյա Տարոն Վարուժանի Տեր-Գուլանյանի վարած Audi A6 մակնիշի 88 UU 110 համարանիշի և Երևան քաղաքի Բալյան փողոցի բնակիչ 39-ամյա Ծովինար Զատիկյանի վարած Mercedes մակնիշի 01 TT 090 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Բաղյան փողոցի բնակիչ 19-ամյա Մարիամ Զատիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով Խանջյան փողոցի թունելից դեպի Հերացի փողոցն ընկած սկզբնամասում նախ հարվածել է BMW-ին, իսկ հետո մյուս ավտոմեքենաներին, այնուհետև վարորդը մեքենան թողնելով դեպքի վայրում, ճողոպրել է:
Ականատեսների պատմելով՝ վթարից հետո ինչ որ մարդիկ BMW-ի վրայից հանել են համարանիշները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ցոգոլակյանը աշխատում է «Արագաստ Վելդեն Տեխնոլոջ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, Audi A6-ի վարորդ Տեր Գուլանյանը՝ ճանաչված գրող, արձակագիր Մերուժան Տեր Գուլանյանի եղբորորդին է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով՝ մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավտոմեքենաների ջարդ կատարած BMW-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+