Իտալիայում հյուրանոցին վրա հասած ձնահյուսքի պատճառով զոհվել է 30 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի կենտրոնական Պեսկարա նահանգի Աբրուցցո շրջանում գտնվող Rigopiano di Farindola հյուրանոցը հայտնվել է հզոր ձնահյուսքի տակ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ փրկարարները մեծ դժվարությամբ են հասել աղետի վայր և ձնահյուսքով լցված հյուրանոցից դուրս բերել 30 մարդկային դի։
Հաղորդվում է, որ դեպքի պահին հյուրանոցում եղել է անձնակազմը, որի անդամների թիվը չի հստակեցվում, ինչպես նաև 20 մարդ։
Իշխանություները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։