Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի աղմկահարույց սպանության պատասխանատվությունը ստանձնել է սիրիական «Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիան։ Այդ մասին տեղեկությունը, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է breakingnews.sy պորտալը։
Կոալիցիան համարվում է զինված ընդդիմության միավորում, որը հիմնականում գործում է Սիրիայի Իդլիբ նահանգում։
Ահաբեկիչների տարածած հայտարարության համաձայն, ոստիկան Մևլյութ Մերթ Ալթինթաշը, ով սպանել է Կառլովին, եղել է խմբավորման անդամներից։
Հիշեցնենք, որ դեսպանը սպանվել է դեկտեմբերի 19-ին, Անկարայի արվեստի կենտրոններից մեկում բացված ցուցահանդեսի ժամանկ ելույթ ունենալիս։ Ալթինթաշը, ում կարծել էին, թե դեսպանի անվտանգության աշխատակիցներից է, թիկունքից 8-9 կրակոց ր արձակել Կառլովի վրա, ինչից վերջինս տեղում մահացել էր։
ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածը անվանել էր ահաբեկչություն։
[img]/ups/images/0644966001482323713869848.jpg[/img]