Մոսկվայի օդանավակայաններում մի քանի տասնյակ չվերթներ են հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների հետևանքով չեղարկվել է 35 և հետաձվել՝ 34 չվերթ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` բարդ իրավիճակ է ստեղծվել Շերեմետևո օդանավակայանում, որտեղ հետաձգվել է 27 և չեղարկվել 30 չվերթ: Դոմոդեդովո օդանավակայանում չեղարկվել է 5 և հետաձգվել 7 չվերթ:
Նշվում է, որ Վնուկովո օդանավակայանում չվերթների չեղարկումներ և հետաձգումներ չկան: