Մոսկվայի օդանավակայաններում կրկին մի քանի տասնյակ չվերթներ են հետաձգվել
Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով այսօր չեղարկվել է 40-ից ավելի և հետաձգվել 29 չվերթ, տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Յանդեքս» պորտալին։
Ըստ պորտալի՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 19 չվերթ, ևս 9-ը չեղյալ հայտարարվել, «Վնուկովոյում» չեղարկվել է 1 չվերթ, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 10, չեղարկվել՝ 35 չվերթ։ «Ժուկովսկի» օդանավակայանում չվերթների չեղարկում կամ հետաձգում չկա։
Նախօրեին պատկերը մոսկովյան օդանավակայաններում նույնն է եղել. վատ եղանակի պատճառով հետաձգվել էր ավելի քան 50 չվերթ և չեղարկվել 10-ին ավելին։