Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել
Մոսկովյան օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 35 չվերթ, ևս 28-ը հետաձգվել է։ Այս մասին, ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, նշված է «Յանդեքս-չվացուցակ» պորտալում։
Այսպես, «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 3, հետաձգվել՝ 23 չվերթ։
«Շերեմետևոյում» չեղարկվել է 31, հետաձգվել՝ 5 չվերթ։
«Վնուկովոյում» չեղարկվել է 1 չվերթ։
Բոլոր չվերթների հետաձգման և չեղարկման պատճառները չեն նշվում։