Ստամբուլում շենք է փլուզվել. կա 1 զոհ և 5 տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստամբուլի Զեյթինբուրնու թաղամասում 6 հարկանի բնակելի շենք է փլուզվել։ Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։
Փլուզումից առաջ բնակիչներին տարհանել էին շենքից, սակայն 5 մարդ վիրավորվել է, 1 մարդ զոհվել։ Եվ տուժածները, և մահացածը պատահական անցորդներ են եղել, որոնց վրա են թափվել բետոնե պատերի մասեր։
Դեպքի վայր են մեկնել մի քանի փրկարարական հաշվարկ ու բուժբրիգադ։