Յարոսլավլում գազի պայթյունից բնակելի շենք է փլուզվել. կա 7 զոհ. տեսանյութ
Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում գազի պայթյունի հետևանքով հինգ հարկանի բնակելի շենքը մասամբ փլուզվել է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է 7 զոհի, այդ թվում՝ 2 երեխա, և 9 վիրավորի մասին, որոնցից 8-ը գտնվում են հիվանդանոցում:
Տուժածները հիմնականում կանայք են։ «Վնասվել է ընդհանուր առմամբ 15 բնակարան. 5-ը ամբողջությամբ քանդվել է, 10-ը՝ մասամբ։ Այդ հատվածում գրանցված է 29 բնակիչ», - հայտարարել է ԱԻՆ-ը։
Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ:
Նահանգապետ Սերգեյ Յաստրեբովի խոսքով` փետրվարի 17, 18-ը Յարոսլավլում սգո օրեր են հայտարարվել։