Մենք հաղթանակի ճանապարհի վրա ենք. Բաշար Ասադի հարցազրույցը ֆրանսիական ԶԼՄ-ներին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական ԶԼՄ-ներին հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտարարել է, որ կառավարական ուժերն արդեն հաղթանակի ճանապարհի վրա են գտնվում, փոխանցում է BBC-ն։
Հարցազրույցը Սիրիայի նախագահը տվել է Դամասկոսում։ Նրա խոսքով՝ պատերազմի վճռորոշ մասը եղել է Հալեպի պաշարման ժամանակ ապստամբների կրած պարտությունը։
Այդուհանդերձ, նշել է, որ Հալեպի նկատմամբ Սիրիայի բանակի կողմից վերահսկողություն սահմանելը չի կարելի անվանել վերջնական հաղթանակ։
«Հաղթանակն այն ժամանակ կգա, երբ կոչնչացվեն բոլոր ահաբեկիչները»,-ընդգծել է Սիրիայի նախագահը։
Դիտարկմանը, որ Հալեպի ռմբակոծությունները բազմաթիվ մարդկային կյանքեր են խլել, Ասադը պատասխանել է, որ այդպիսին է ազգի ազատագրման գինը։