Մոնտրեում սիրիացի ուսանողներն ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Բաշար Ասադի
                        Շվեյցարիայի Մոնտե քաղաքի մամլո կենտրոնում սիրիացի մի խումբ ուսանողներ զանգվածային ակցիա են կազմակերպել` ի աջակցություն գործող նախագահ Բաշար Ասադի:
Ակցիային մոտ 100 մարդ էր մասնակցում: Նրանք մամլո ծառայության մուտքի մոտ բարձրաձայնել են` «Սիրիան միայն Ասադի հետ է», «Բաշարը մեզ հետ է»:
Ինչպես հայտնի է  դարձել ITAR-TASS-ին, ակցիան Շվեյցարիայի իշխանությունների հետ չի համաձայնեցվել:
Այնուհանդերձ մուտքի մոտ գտնվող ոստիկանները ոչ մի գործողություններ չեն ձեռնարկել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

