Իրանի արտգործնախարար Զարիֆը հանդիպել է Բաշար Ասադի հետ
                        Սրիայում պաշտոնական այցով գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում Զարիֆը և Ասադը քննարկել են Սիրիայում ճգնաժամը և այդ ժգնաժամին լուծում տալու նպատակով հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրե քաղաքում տեղի ունենալիք համաժողովը: 
Հունվարի 16-ին Իրանի արտգործնախարարը Սիրիայից ուղիղ կմեկնի Ռուսաստան, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

