Հուսով եմ՝ Թրամփը Ռուսաստանի հարցում կպահպանի ԱՄՆ քաղաքականության հիմնարար արժեքներն ու սկզբունքները. Ջոն Քերի
Նորընտիր նախագահ Թրամփը հնարավորություն ունի փորձելու հարթել Ռուսաստանի հետ շփումը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Քերին նաև նշել է, որ վերջին տարիներին մի շարք ուղղություններով ԱՄՆ-ը և ՌԴ-ը կարողացել են հաջող աշխատանք կատարել, մասնավորապես՝ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերմանն ուղղված աշխատանքը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Սակայն նախկինի պես կան մի շարք խնդիրներ, որոնք խանգարում են երկու երկրների գործակցությանը:
«Այդ բոլոր խնդիրները կշարունակվեն նաև հաջորդ վարչակազմի նախագահության ընթացքում: Հուսով եմ՝ հաջորդ վարչակազմը Ռուսաստանի հարցում կպահպանի ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար արժեքները և սկզբունքները»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: