997 դիտում
11:37 29-08-2019
Զոհրաբ ՄՆացականյանն ԱԺ պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության 3 հիմնարար սկզբունքները
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակներում կազմակերպված ՀՀ պատգամավորների հետ հանդիպմանը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության 3 հիմնարար սկզբունքները:
«Համաժողովն անցկացվում է «Արժեքները գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Մենք առանձնացրել են արժեքների երեք հարթություններ, որոնց վրա հիմնվում է մեր արտաքին քաղաքականությունը: Դրանք են՝ քաղաքակրթական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժամանակակից ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքները, որոնք մեր ժողովուրդը պաշտպանեց և նոր որակ հաղորդեց թավշյա հեղափոխության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս համաժողովի ընթացքում մենք հստակ ամրագրեցինք ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնց կիրառմամբ մենք պետք է միջազգային ասպարեզում հետապնդենք Հայաստանի և հայ ժողովրդի արժեքներն ու շահերը: Այդ սկզբունքներն են՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն»,- ասաց Զ. Մնացականյանը:
Նրա խոսքով՝ իրենց համար առավել քան կարևոր է միջոցառման շրջանակներում Հայաստանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ բաց և անկաշկանդ քննարկումը բոլորին հուզող հարցերի շուրջ:
ՀՀ արտգործնախարարը նաև կարևորեց խորհրդարանական բոլոր ձևաչափերով համագործակցություններն ու փոխգործակցությունները:
Նմանատիպ նյութեր
4952 դիտում
19:18 07-01-2017
Հուսով եմ՝ Թրամփը Ռուսաստանի հարցում կպահպանի ԱՄՆ քաղաքականության հիմնարար արժեքներն ու սկզբունքները. Ջոն Քերի
2247 դիտում
17:51 14-09-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն