Հուսով եմ «Բորուսիա»-ն իր տեղը կպահպանի Բունդեսլիգայում. Թոմաս Մյուլլեր
«Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլլերը հուսով է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցաշրջանի արդյունքներով կկարողանա իր տեղը պահպանել առաջին Բունդեսլիգայում: Հիշեցնենք, որ 13 տուրից հետո դորտմունդցիները եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
«Ես ոչ թե զարմացած, այլ շոկի մեջ եմ Դորտմունդի «Բորուսիա»-ի ներկայիս իրավիճակից: Անհասկանալի է, թե ինչ է կատարվում «Բորուսիա»-ի հետ: Անհավատալի է, որ նրանք վերջին տեղում են: Ես հուսով եմ, որ «Բորուսիա»-ին կհաջողվի իր տեղը պահպանել առաջին Բունդեսլիգայում, քանի որ դա չափազանց կարևոր է ամբողջ գերմանական ֆուտբոլի համար»,- ասել է Մյուլլերը: