1440 դիտում
11:40 26-02-2015
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կլինեն, եթե Ուկրաինայում հակամարտությունը սրվի. Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայում հակամարտության սրման դեպքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն:
«ԱՄՆ-ն արդեն նոր պատժամիջոցներ նախապատրաստել է Ռուսաստանի դեմ, և դրանք ուժի մեջ կմտնեն, եթե Ուկրաինայում լինեն այնպիսի գործողություններ, որոնք կպահանջեն անհապաղ և զգալի միջամտություն»,-ասել է Ջ. Քերին:
Նշենք, որ Եվրոպայում նույնպես հայտնել են, որ պատժամիջոցներ կլինեն կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Մասնավորապես, Ֆինլանդիայի վարչապետ Աlեքսանդր Ստուբը հայտնել էր, որ ԵՄ-ի կողմից նոր սահմանափակող միջոցներ կլինեն մարտ ամսից ոչ շուտ: Նա մանրամասնել է, որ այդ հարցը հիմա քննարկվում է, իսկ պատժամիջոցները կվերաբերեն հետևյալ 4 ոլորտներին. ֆինանսական շուկաներ, երկակի նշանակության ապրանքներ, տեխնոլոգիաներ և զենքի վաճառք:
Նմանօրինակ հայտարարություն է արել նաև Եվրախորհրդարանի ղեկավար Դոնալդ Տուսկը. «Հավելյալ պատժամիջոցները դեռ մնում են սեղանին: Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի իրադարձությունների՝ վատ թե լավ»,-ասել է նա:
Եվրոպայում պնդում են, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայի արևելքում:
Նմանատիպ նյութեր
2503 դիտում
17:48 08-12-2016
ԼՂ հակամարտությունը Եվրոպայի համար վտանգ է ներկայացնում. Ջոն Քերի
1457 դիտում
13:38 15-06-2014
Լավրովը կոչ է արել Ջոն Քերի-ին դադարեցնել Ուկրաինայում բռնությունները
4952 դիտում
19:18 07-01-2017
Հուսով եմ՝ Թրամփը Ռուսաստանի հարցում կպահպանի ԱՄՆ քաղաքականության հիմնարար արժեքներն ու սկզբունքները. Ջոն Քերի
Այս բաժնից
862 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
718 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
745 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում