Ստամբուլում ուժեղ ձյան պատճառով 600-ից ավելի չվերթներ են հետաձգվել
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղացող առատ ձյան պատճառով «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում 610 չվերթի հետաձգման մասին։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ չվերթների հետաձգման հետ կապված՝ ընկերությունը մոտ 20.000 ուղևորի ապահովել է սննդով, իսկ մոտ 6000-ին տեղավորել է հյուրանոցներում։
Քաղաքում ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում գերազանցել է 40 սմ-ը։ Նավարկության համար փակ է նաև Բոսֆորի նեղուցը։