Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթներ են հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել և չեղարկվել են մի շարք չվերթներ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` Շերեմետյևո օդանավակայանում հետաձգվել է մեկնող չվերթների 73 և ժամանող չվերթների մոտ 49 տոկոսը: Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է մեկնող չվերթների 47 և ժամանող չվերթների 25 տոկոսը: Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել է մեկնող չվերթների 44 և չեղարկվել 6 տոկոսը:
Մարտի 27-ին արտակարգ իրավիճակների ծառայության մայրաքաղաքային վարչությունը հայտարարել է եղանակային պայմանների վատթարացման մասին: Սպասվում է քամու ուժգնացում, ձյուն և մերկասառույց ճանապարհների վրա:
Ըստ կանխատեսումների՝ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մոտ օրերին կնվազի մինչև -11 աստիճան: