Թուրքիայում երեկ սկսված ուժեղ քամու և ձնաբքի պատճառով Ստամբուլի Աթաթուրքի և Սաբիհ Գյոկչենի անվան օդանավակայաններում 100-ից ավելի չվերթ է հետաձգվել:
Թուրքական Haber 7-ը հեռուստաալիքը փոխանցել է, որ քամու արագությունը հասնում է ժամում մինչև 100 կմ-ի, ինչի հետ կապված մինչև փետրվարի 1-ը դադարեցվել է նաև Ստամբուլի եվրոպական և ասիական մասերի միջև ջրային երթևեկությունը:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ եղանակային անբարենպաստ պայմանները կպահպանվեն մինչև փետրվարի 3-ը: