Բոլիվիայում 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ հունվարի 6-ին, Բոլիվիայի հարավում` Չիլիի հետ սահմանին, 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Չիլիի հետ սահմանին՝ Կալամա քաղաքի մոտ:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: