7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայում
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայում, որի 2-րդ ալիքն իր հետ բերել է ցունամի։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քռայսթչերչ քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի հզորությունը կազմել է 7,4 մագնիտուդ։
Նշվում է, որ էպիկենտրոնում ավերածություններ են տեղի ունեցել, սակայն զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։