Թաիլանդում ամանորյա տոներին ավտովթարներից մահացել է 478 մարդ
2017 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ընկած ժամանակահատվածում Թաիլանդի ավտոճանապարհներին տեղի ունեցած տրանսպորտային պատահարների զոհ է դարձել 478 մարդ, հաղորդում է Interfax-ը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների զոհերի ցուցանիշը համեմատաբար քիչ է եղել՝ 380 մարդ։
Ինչպես նշել են տեղի իշխանությունները, հիմնական պատճառը եղել է հրբած վիճակում ավտոմեքենա վարելը։ Միայն 5 օրերի ընթացքում գրանցվել է 3919 ՃՏՊ։ Ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար այդ երկրի ՃՈ-ն ձերբակալել է 67 հազար վարորդի։ Առգրավվել է ուրջ 4 հազար ավտոմեքենա։