Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառում Նորք-Մարաշ վարչական շրջանում
Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվող տոնական միջոցառումներից հերթականը կայացել է Նորք –Մարաշ վարչական շրջանում: Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում առավոտյան մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ: Այնուհետ, Ամանորին և Սուրբ ծննդյանը նվիրված միջոցառման առիթով եկեղեցու բակում հավաքված հատկապես փոքրիկ նորքմարաշցիների տոնական մթնոլորտն ու բարձր տրամադրությունը ապահովել են հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները, և, իհարկե, տոնի խորհրդանիշ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Բոլոր երեխաներին բաժանվել են ամանորյա նվերներ: