Բանտային բախումներ Բրազիլիայում․ կան զոհեր և փախուստի դիմածներ
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Բրազիլիայի բանտերից մեկում տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 60 մարդ։ Բանտարկյալների մի մասը դիմել է փախուստի։
Աղբյուրները նշում են, որ բախվել են երկու բանդաներ, ովքեր զբաղվում են թմրանյութի վաճառքով։
Բրազիլական պարբերականները նշում են նաև, որ ճշտվում է փախուստի դիմածների քանակը։