211652_close_icon
views-count1829 դիտում article-date 12:31 01-09-2016

Բրազիլիայում նախագահ Ռոուսեֆֆին հեռացնելուց հետո բախումներ են սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև

Բրազիլիայում այդ երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆֆի իմպիչմենթից դժգոհ քաղաքացիները Սան Պաուլոյի փողոցներ են դուրս եկել՝ իրենց դժգոհությունը հայտնելու, ինչի ընթացքում բախումներ են սկսվել զինված ոստիկանության հետ, հաղորդում է Ria Novosti-ն։ Բախումները սկսվել են քաղաքում կենտրոնական հատվածում, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Ռոուսեֆֆի կողմնակիցների դեմ։ Ի պատասխան՝ նրանց ուղղությամբ ցուցարարները քարեր ու ինքնաշեն ռումբեր են նետում։ Ցուցարարները նաև մեծ թվով աղբարկղեր են որպես արգելապատնեշ տեղադրել, իսկ հետո այրել դրանք։ Հիշեցնենք, որ նախօրեին Դիլմա Ռուսեֆֆի քվեարկություն է անցկացվել, որի ժամանակ սենատորների մեծ մասը կողմ է քվեարկել պաշտոնից նրան հեռացնելուն։ Անձամբ արդեն նախկին նախագահ Ռոուսեֆֆը այդ գործողությունները անվանել է հեղաշրջում և խոստացել շարունակել քաղաքական գործունեությունը։ Այժմ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է Միշել Թեմերը, ով կղեկավարի երկիրը մինչև 2018 թվականը։

Նմանատիպ նյութեր