211652_close_icon
views-count1692 դիտում article-date 14:00 11-12-2018

Սուրեն Քրմոյանը միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ քննարկել է բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու տարեկան հանդիպմանը, որն իրականացվում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նաև Ցանցի հայաստանյան համահիմնադիր Գայանե Հովակիմյանը,ՀՀ ԱՆ հակակոռւպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բրանդենբուրգի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ֆիշեր Հորսթը,այլք: Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է ցանցի անդամներին և ներկայացրել Հայաստանի ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության, բանտային կրթության, դատապարտյալների զբաղվածության ապահովման Արդարադատության նախարարության մոդելը: Սուրեն Քրմոյանն անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանում կատարված մեծածավալ բարեփոխումներին: Այդ համատեքստում փոխնախարար Քրմոյանը առանձնացրել է վերջերս ՀՀ-ում տեղի ունեցած ամենածավալուն համաներման ակտը և ընդգծել, որ այն ոչ միայն մարդասիրական, այլև դատապարտյալներին հասարակություն վերադարձնելու, նրանց վերասոցիալականացնելու կարևորագույն քայլ էր: Քննարկման ընթացքում փոխնախարարը ցանցի անդամներին է ներկայացրել նաև անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործական և մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այսօր դատապարտյալների կողմից պատրաստվում են տարբեր տեսակի ձեռագործ իրեր, հուշանվերներ: Հանդիպման ընթացքում Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ զրույցում անդրադարձ է կատարվել բանտային կրթության շրջանակում իրականացվող ծրագրերին ու ոլորտում առաջիկա անելքիներին:

Նմանատիպ նյութեր