Ժամը 23.00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքում առկա է թույլ մառախուղ:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղում է ձյուն:[/color]
[b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: [/b]