211652_close_icon
views-count4135 դիտում article-date 13:39 27-12-2019

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփին գյուղում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփին գյուղում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: [b] Լարսի մասին [/b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color] [b]Շինարարական աշխատանքներ են ընթանում[/b] Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Նմանատիպ նյութեր