Միջին աշխատավարձի չափով «Բարսելոնան» Պրիմերայի առաջատարն է
«Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության ակումբների ցանկը` թիմում միջին աշխատավարձի չափով:
Կատալոնական ակումբը թիմի խաղացողներին վճարում է միջինը տարեկան 7,1 մլն եվրո: 2-րդ տեղը զբաղեցնող «Ռեալի» ցուցանիշը կազմում է 6,4 մլն եվրո:
Ակումբների վարկանիշի ստորին հորիզոնականները զբաղեցնում են «Լաս-Պալմասը» և Պրիմերայի նորեկ «Լեգանեսը»: