«Չելսին» Կեպային տուգանեց շաբաթվա աշխատավարձի չափով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան ներողություն է խնդրել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիից՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիական Լիգայի Գավաթի եզրափակիչ խաղում (0:0, 3:4 11մ.) փոխարինվելուց հրաժարվելու համար:
«Չելսին» նրան տուգանել է շաբաթական աշխատավարձի չափով
«Ես շատ ուրախ էի «Չելսիի» կազմում մասնակցել առաջին գավաթային եզրափակիչում և հպարտ էի թիմի խաղով:
Շատ եմ մտածել խաղավերջում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Թեպետ այդ դրվագում թյուրընկալում եղավ, ես սխալ թույլ տվեցի՝ հատկապես նման վարքագծով:
Հայցում եմ ներողամտություն, անձամբ ներողություն եմ խնդրում մարզչից, Վիլիի Կաբալյերոյից, թիմակիցներից:
Բացի այդ, ներողություն եմ խնդրում երկրպագուներից: Ես դասեր կքաղեմ այս պատմությունից և կընդունեմ ցանկացած պատիժ, որը ակումբը ճիշտ կհամարի», ասել է Կեպան: