Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները․ այս անգամ ձերբակալվել են սոցցանցերի օգտատերեր
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայում ձերբակալվել են մոտ 1700 քաղաքացիներ։
Նշվում է, որ ձերբակալված քաղաքացիները մեղադրվում են սոցիալական կայքերում գրառումներ անելու միջոցով բնակչության մեջ ատելություն և բացասական վերաբերմունք սերմանելու, ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու և պետության միասնականությանը սպառնալու մեղադրանքներով։
Թուրքական ոստիկանությունն ու համապատասխան մարմինները շարունակում են աշխատանքներ տանել և ձերբակալել նմանատիպ օգտատերերին։