41522 դիտում
10:59 20-12-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Երևան-Էջմիածին ճանապարհի Փարաքարի հատվածում մահերի պատճառ դարձած խոչընդոտները վերացվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում վարչապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ սկսվել է ճանապարհի արտաքին լուսավորման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու գործընթացը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ ԽՍՀՄ տարիներից նշված հատվածը ժողովրդի կողմից «կնքվել էր» որպես «մահաբեր փողոց», քանի որ գիշերային ժամերին արտաքին լուսավորության բացակայության պատճառով տեղի էին ունենում վրաերթեր և ավտովթարներ, այդ թվում՝ ողբերգական։
Այս տարվա նոյեմբերի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նամակ-խնդրանքով դիմել էր վարչապետ Կ. Կարապետյանին՝ հույս ունենալով, որ միայն նրա միջամտության արդյունքում հնարավոր կլինի մոռացության մատնել այդ մահաբեր փողոցը, եթե անհրաժեշտ գործողություններ կատարվեն արտաքին լուսավորման ուղղությամբ։
Ի ուրախություն փարաքարցիների, վարչապետի հանձնարարականով վերջապես սայլը տեղից շարժվեց։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/18/104370/]հայտնել [/url]էինք, Ֆոտոլրագրողը բաց նամակ-խնդրանքով դիմել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հույս ունենալով, որ դեռ Խորհրդային ժամանակներից չլուծվող Փարաքարի ճանապարհի արտաքին լուսավորման խնդիրը միայն կարող է վերջնակապես լուծել վարչապետը, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն:
Փարաքարի գյուղապետարանը հայտարարել էր մրցույթ և արդեն կար շահող կազմակերպություն, որը պետք է դեկտեմբերի 15-ից սկսեր արտաքին լուսավորման աշխատանքները, սակայն հարգելի պատճառներով՝ կապված եղանակների պայմանների հետ, ժամանակավորապես դադարեցվել էր: Այն սկսվելու էր դեկտեմբերի 19-ից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ էր, որ վարչապետ Կ. Կարապետյանը հետամուտ կլիներ՝ այս բարի գործը մինչև ավարտին հասցնելը, քանի որ եթե հույսներս դնեինք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի վրա, ապա միշտ կլսեինք նույն պատասխանը՝ «Փող չկա, փող չկա», իսկ ինչի՞ համար փող կա՝ երևի միայն ինքը գիտեր:
Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+