211652_close_icon
views-count52239 դիտում article-date 20:58 17-10-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 6 կյանք խլած մահաբեր ճանապարհի խոչընդոտները վերացվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը հոկտեմբերի 12-ին բաց նամակ-խնդրանքով [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/12/67421/][b]դիմել էր[/b][/url] ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հավատալով, որ կառավարությունը, հանձինս իր անմիջական միջամտության, վերջ կդնի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածի Լերմոնտով գյուղի վարչական տարածքում «մահվան ճանապարհ» անունը ստացած հատվածի անմխիթար վիճակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից անմիջապես հետո վարչապետ Հ. Աբրահամյանի կարգադրությամբ Կապի և տրանսպորտի նախարարությունը՝ նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ անհրաժեշտ գործողություններ են սկսել նշված հատվածում երկաթբետոնե արգելապատնեշներ տեղադրելու համար: Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կապի և տրանսպորտի նախարարության աշխատակիցները «Աշոտ Դայան և ընկերներ» ՍՊԸ-ի աշխատողների հետ միասին ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ նշված ճանապարհահատվածում տեղադրեցին մոտ 50 մ երկարությամբ երկաթբետոնե արգելապատնեշներ, որոնց վրա փակցվեցին լուսային փարոսիկներ, ինչը հնարավորություն կտա վարորդներին գիշերային ժամերին նկատել դրանք և պահպանել զգուշավորություն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված ճանապարհին այս տարի տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային մի քանի պատահարներ, ինչի հետևանքով ունեցել էինք վեց զոհ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր