211652_close_icon

15 միլիոնի փոխարեն 50 հազար դրամ պետտուրք․ կոնյակագործության զարգացման խոչընդոտները վերացվում են․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count1678 դիտում article-date 10:13 17-09-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մասնագետների միանշանակ պնդմամբ, հանրապետությունը մեծ ներուժ ունի կոնյակագործության զարգացման համար, դրա համար կան նաեւ անհրաժեշտ բնակլիմայական պայմաններում ու գոտիներում գտնվող չմշակվող հողեր: Կոնյակագործությունը խթանելու համար կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը շտկում է Հայաստանում արդյունաբերության այս ճյուղի զարգացմանը խոչընդոտող իրավական կարգավորումները: Նման փոփոխություններ են նախատեսված խորհրդարանում քննարկվող «Գործունեության ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում իրականացված փոփոխություններով ու լրացումներով: Օրենսդրական փոփոխությամբ կոնյակագործությամբ զբաղվելու գործունեություն սկսելու համր գործող 15 մլն դրամի փոխարեն սահմանվում է 50 հազար դրամի պետական տուրք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր