41399 դիտում
12:56 12-10-2015
SHAMSHYAN.com-ի բաց նամակը` վարչապետ Հովիկ Աբրահամյանին. Դուք կարող եք վերացնել 6 կյանք խլած մահաբեր ճանապարհի խոչընդոտները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նամակ-խնդրանքով դիմում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հավատալով, որ կառավարության` հանձինս իր անմիջական միջամտության արդյունքում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ճանապարհատրանսպորտային, այդ թվում` ողբերգական ավարտով պատահարների թիվը:
Հարգելի վարչապետ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս նշված ճանապարհահատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տեղեկություններ է հրապարակել, իսկ երեկ` հոկտեմբերի 11-ին, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ներկայացրեց նշված ճանապարհահատվածում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները, իսկ Գ. Շամշյանն էլ ներկայացրեց տեսանյութ՝ հերթական ողբերգական ավտովթարից:
[color=#CC0000]Նշված հատվածում 1 տարվա ընթացքում ունեցել ենք մահվան 6 դեպք, իսկ պատկան մարմինները Կապի և տրանսպորտի նախարարության, Լոռու մարզպետարանի և տեղի Ճանշինի պատասխանատուները արդյո՞ք դաս չեն քաղում այդ ողբերգական դեպքերից, հակառակ դեպքում կտեղադրվեին երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ, կկատարվեին անհրաժեշտ գծանշումներ և կտեղադրվեին երթևեկությունը կարգավորող նշաններ, ինչը վարորդներին հնարավորություն կտար խուսափել վթարներից[/color]:
Հարգելի Հ. Աբրահամյան, ազգաբնակչությունը արդեն նշված ճանապարհահատվածն անվանում է մահաբեր, իսկ ամեն վթարից հետո վիրավորների, իսկ եթե, ցավոք, լինում է՝ մահով, մահացածի կամ մահացածների հարազատները ամենավերջին խոսքերով են հիշում կապի և տրանսպորտի նախարարության, Լոռում մարզպետարանի և Ճանշինի աշխատակիցներին, մարդիկ անգամ արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն հոգնել են նրանց դիմելուց, քանի որ մարդկային կյանքը նրանց անտարբերության համար դարձել է ոչինչ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color] [color=#EF2929] հավատում է, որ Ձեր անմիջական հսկողության ներքո մահաբեր այդ ճանապարհահատվածում պատկան մարմինների կողմից համապատասխան աշխատանքներ կկատարվեն, որտեղ կնվազի ճանապարհատրանպորտային պատահարների թիվը ու մարդիկ կմոռանան մահաբեր այդ ճանապարհի մասին:[/color]
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/04/66688/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 4-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում KIA մակնիշի 50 NA 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում` Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով 2 հոգի մահացել էր, 3 հոգի տեղափոխվել էին Վանաձորի հիվանդանոց: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր, 2-ը` ծանր կայուն վիճակում:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակյիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
130445 դիտում
18:54 24-11-2016
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ԲԱՑ նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք կարող եք բազմաթիվ կյանքեր փրկել»
Այս բաժնից
12775 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ