Մեկնարկել է ՀԱԿ 2-րդ համագումարը. ՈՒՂԻՂ
Մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարը, որն անցկացվում է կառավարության նիստերի դահլիճում։
Համագումարին ներկա են շուրջ 390 պատվիրակներ։ Կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացակայում է, չնայած նախատեսված է նաև նրա ելույթը, ինչից հետո տեղի կունենա Կոնգրեսի նախագահի և վարչության ընտրությունների փակ, գաղտնի քվեարկությունը:
Համագումարի ընթացքում ընտրվելու են կուսակցության առաջնորդ ու վարչության անդամներ։ Թեկնածուների անունները նախապես հրապարակվել են։