Մեսին հանդիպել է իր մարզաշապիկը տոպրակից պատրաստած երեխայի հետ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հանդիպել է աֆղան տղայի` Մուրթազ Ահմադիի հետ:
Մուրթազան պոլիէթիլենային տոպրակից` «Մեսի» ազգանունով մարզաշապիկ էր պատրաստել և այն հագել, որի լուսանկարը այս տարի մեծ տարածում էր գտել սոցիալական ցանցերում:
Ավելի ուշ BBC-ի և Unicef-ի ջանքերով տղային գտել էին և նրան նվիրել Մեսիի մարզսաշապիկը` արգենտինացու ինքնագրով:
Դեկտեմբերի 12-ին «Բարսելոնան» ժամանել է Կատար, որտեղ Մեսին հանդիպել է իր պատանի երկրպագուի հետ: