Հանրահայտ դարձած 5-ամյա աֆղան երեխան ստացավ Մեսիի ինքնագրով մարզաշապիկը. ֆոտոշարք, տեսանյութ
5-ամյա աֆղան Մուրթազ Ահմադին, որի ցելոֆաններից պատրաստված` Լիոնել Մեսիի անունով մարզաշապիկի լուսանկարները հայտնվել էին համացանցում և երեխային դարձրել հանրաճանաչ, ստացել է արգենտինացի ֆուտբոլիստի իսկական խաղային մարզաշապիկը:
Մեսիի ներկայացուցիչները հաստատել են, որ 5-ամյա երեխան ստացել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի ինքնագրով մարզաշապիկը:
«Ես սիրում եմ Մեսիին, ու իմ մարզաշապիկին գրված է, որ Մեսին էլ ինձ է սիրում», ասել է երջանկությունից փայլող երեխան: