211652_close_icon
views-count41414 դիտում article-date 17:36 12-12-2016

Նոր մանրամասներ Հյուսիսային ավտոկայանի դիմաց ավտովթարից. պարզվել է Infiniti-ի և ոստիկանական ավտոմեքենաների վարորդների ինքնությունը. վիրավորների մեջ են ՃՈ աշխատակիցը, համայնքային ոստիկանն ու քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը դեկտեմվերի 9–ին լուր էր հրապարակել Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի դիմաց տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի ժամանակ Infiniti մակնիշի 70 ՏG 070 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել էր ճանապարհային ոստիկանության Toyota-ին և ոստիկանության Կոտայքի բաժնի УАЗ 31514 մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Infiniti-ն վարել է Արագածոտնի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 34-ամյա Մհեր Սիրունյանը , իսկ Toyota Corolla-ն վարել է Արագածոտնի մարզի Արագած գյուցի բնակիչ, 30-ամյա Ռուդիկ Գրիգորյանը, իսկ ոստիկանական УАЗ-ը վարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արամ Շահումյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով УАЗ-ի ուղևորներ, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Ղալթախչյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Գեորգի Հարությունյանը և Չարենցավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Վիգեն Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Քանաքեռ-Զեյթուն, իսկ մեկը՝ Աբովյան բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ի վարորդ Ա. Շահումյանը աշխատում է ոստիկանության Կոտայքի բաժնում՝ որպես հերթապահ մասի վարորդ, Toyota-ի վարորդ Ռ. Գրիգորյանը աշխատում է ճանապարհային ստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում՝ որպես տեսուչ, վիրավորներից Գ. Հարությունյանը աշխատում է ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես տեսուչ, իսկ Վ. Մարգարյանը աշխատում է Հայասատանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/09/103555/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 8-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի դիմաց, որտեղ մոտ 2 ժամ առաջ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել և դեռ այնտեղ էին գտնվում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր աշխատանքներ էին կատարում տեղում վրաերթի մասնակից ավտոմեքենան տեղափոխելու ուղղությամբ, Infiniti մակնիշի 70 SG 070 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, չնկատելով ոստիկանական լուսային ազդանշանները, բախվել էր նախ՝ ՃՈ հաշվեկշռում գրանցված Toyota մակնիշի 639 II 01 համարանիշի, այնուհետև՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում գրանցված Վիլիս մակնիշի 074 II 03 համարանիշի ավտոմեքենաներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր