211652_close_icon

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Սևան-Ծովագյուղ և Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում

views-count6967 դիտում article-date 20:38 11-12-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Սևան - Ծովագյուղ և Արթիկ - Արագած ճանապարհահատվածներում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր