211652_close_icon
views-count5901 դիտում article-date 20:17 13-12-2016

Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը. բուք է նաև Սպիտակի ոլորաններում և Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Արտաշավանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Մարտունու, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: [color=#CC0000]Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Սպիտակի ոլորաններում և Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում:[/color] Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր