211652_close_icon
views-count2396 դիտում article-date 11:53 08-12-2016

Թրամփը Ներքին անվտանգության նախարարի պաշտոնն առաջարկել է պաշտոնաթող գեներալի

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիին առաջարկել է զբաղեցնել երկրի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնը։ Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։ Հեռուստաալիքին տված հարցազրույցում Քելլին հայտնել է, որ առաջարկը մեծ պատիվ է իր համար։ Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ 66-ամյա գեներալը, ամենայն հավաականությամբ, կարող է նշանակվել Պենտագոնի կամ պետքարտուղարի պաշտոնում։ Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետևակային զորքերի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթթիսը։ 66-ամյա Մեթթիսը հայտնի է «Կատաղած շուն» մականվամբ։ Նա մասնակցել է բազմաթիվ մեծամասշտաբ ռազմական գործողությունների, այդ թվում՝ Աֆղանստանում և Իրաքում։ Հայտնի է իր՝ չափազանց սադրիչ հայտարարություններով. 2005 թվականին գեներալը մեծ քննադատության արժանացավ այն հայտարարության համար, որ ասել էր. «Աֆղանստանում ուրախ է ինչ-որ մարդկանց վրա կրակելը»։

Նմանատիպ նյութեր