211652_close_icon

Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն առաջարկել է Պենտագոնի հետախուզության նախկին ղեկավարին

views-count1295 դիտում article-date 11:53 18-11-2016
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դնալդ Թրամփը երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն առաջարկել է պաշտոնաթող գեներալ-մայոր, Պենտագոնի հետախուզության հարցերով նախկին ղեկավար Մայքլ Ֆլիննին, հաղորդում է BBC-ն։ 2012-2014 թթ. Ֆլիննը ղեկավարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը։ Նա պնդում է, որ իրեն ստիպել են հեռանալ պաշտոնից իսլամի դեմ ունեցած իր ծայրահեղական դիրքորոշման համար։ Փետրվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Ֆլիննը եղել է Թրամփի նախընտրական արշավի խորհրդականներից մեկը։ Իսկ առաջարկված պաշտոնի համար Կոնգրեսի համաձայնությունը պետք չէ։

Նմանատիպ նյութեր