Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակի «Կատաղած շուն» մականվամբ պաշտոնաթող գեներալին
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կատարած իր շրջագայության ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետևակային զորքերի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթթիսին, հայտնում է BBC-ին։
«Նա լավագույնն է»,-Օհայո նահանգում իր ելույթի ժամանակ ասել է Թրամփը։ Վերջինի խոսքով՝ Մեթթիսին այդ պաշտոնում նշանակելու մասին նա պաշտոնապես կհայտարարի դեկտեմբերի 5-ին։
Նշենք, որ 66-ամյա պաշտոնաթող գեներալը հայտնի է «Կատաղած շուն» մականվամբ։ Նա մասնակցել է բազմաթիվ մեծամասշտաբ ռազմական գործողությունների, այդ թվում՝ Աֆղանստանում և Իրաքում։
Նա նաև հայտնի է իր՝ չափազանց սադրիչ հայտարարություններով. 2005 թվականին գեներալը մեծ քննադատության արժանացավ այն հայտարարության համար, որ ասել էր. «Աֆղանստանում ուրախ է ինչ-որ մարդկանց վրա կրակելը»։