32694 դիտում
13:28 06-12-2016
Երևանում բախվել են Opel-ները, որոնցից մեկն էլ մխրճվել է չգործող օբյեկտի մեջ. կա 5 վիրավոր, փնտրվում է վթարային իրավիճակ ստեղծած «06»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ «Սառը ջրեր»-ի մոտ, բախվել են 52-ամյա Արծրուն Մելյանի վարած Opel Zafira մակնիշի 59 CC 999 համարանիշի և 59-ամյա Լևոն Մարգարյանի վարած Opel Astra մակնիշի 34 NZ 138 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel Zafira-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել չգործող շաուրմայանոցի պատի մեջ։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը մեկ այլ վարորդ է եղել, ով «06»-ով ստեղծել է վթարային իրավիճակ և խոչընդոտել նշված ավտոմեքենաներին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։
ՃՈ-ն ու քննչական բաժինը որոնում են վթարային իրավիճակ ստեղծած «06»-ի վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)