211652_close_icon
views-count25539 դիտում article-date 11:05 30-08-2016

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 3 Opel-ները, որոնցից մեկն էլ վնասել է վարչական շրջանն ազդարարող ցուցանակը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ավետիսյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 57-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 ZQ 453 համարանիշի, 26-ամյա Արամ Ջաբալյանի վարած Opel մակնիշի 23 MՍ 333 համարանիշի և 46-ամյա Վահան Ցանգալյանի վարած Opel մակնիշի 34 MT 286 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 վարորդներն ու Վ. Ցանգալյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Անահիտ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Opel-ներից մեկն էլ հարվածել և վնասել է Նոր Նորք վարչական շրջանը ազդարարող ցուցանակը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր