Լավրովն ու Քերրին քննարկել են ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նախօրեին հանդիպել են Միջերկրածովյան խնդրի հարցով միջազգային կոնֆերանսի շրջանակներում, որը տեղի է ունեցել Հռոմում։
Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
«Շոշափվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, որոնք լրջորեն տուժել են Օբամայի ադմինիստրացիայի առճակատման արդյունքում»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Քերրին ու Լավրովը խոսել են նաև Սիրիայում տիրող իրադրությունից, քննարկել այլ միջազգային կարևորագույն հարցեր՝ իրաքյան, եմենյան ու լիբիական հակամարտությունները։