Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երկուշաբթի հանդիպում կանցկացնեն Հռոմում: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամլո փոխխոսնակ Մարի Հարֆը:
Նա նշել է, որ քննարկվելու է Մերձավոր Արևելքի իրավիճակը, ներառյալ՝ Իսրայելի, Հորդանան գետի ափի, Երուսաղեմի վերջին իրադարձությունները:
Քննարկման առանցքային թեմա է լինելու ուկրաինական հակամարտությունը: