Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների քննարկման հիմնական թեման եղել է Պաղեստինի և Իսրայելի միջև առկա հակամարտությունը և դրա կարգավորման ուղիները: Շոշափվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տիրող իրավիճակը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: