Լավրովն ու Քերրին կհանդիպեն Բելգրադում
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում` Բելգրադում` երկկողմ բանակցությունների անցկացման համար:
Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը` վկայակոչելով Պետքարտուղարության պաշտոնական կայքը:
Հայտնի է, որ Քերրին նախատեսում է Լավրովին նոր տվյալներ փոխանցել Պարսից ծոցի պետությունների հետ բանակցությունների մասին, ինչպես նաև նրա հետ կքննարկի Սիրիայի ընդդիմության հետ աշխատանքների հետագա քայլերը:
Նշվում է նաև, որ Լավրովն ու Քերրին կքննարկեն ռուսական Су-24-ի նկատմամբ գրոհը և այդ ֆոնին ստեղծված լարվածության լիցքաթափմանն ուղղված գործողություններ: